Մեր մասին

Հիդրոմերսման և մերսման դրական ազդեցությունը երեխաների օրգանիզմի վրա ապացուցված է: Դրանից հետո երեխաներն ավելի լավ են քնում, լավ են սնվում, հանգստանում են նյարդերը, կարգավորվում է աղեստամոքսային համակարգը: Մերսումները նպաստում են երեխաների ճիշտ զարգացմանը: Կարևորելով այս հանգամանքը, ինչպես նաև ուսումնասիրելով Հոնկոնգի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Վրաստանի մանկական մերսման կենտրոնների հաջողված փորձը, մենք որոշեցինք այն կիրառել նաև Հայաստանում: «Բեյբի ՍՊԱ»-ն առաջին և միակ մանկական հիդրոմերսման և մերսման մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում: Նախքան «Բեյբի ՍՊԱ» կենտրոնի բացումը, մենք ամիսներ շարունակ մասնագիտական տեղեկություններ ենք հավաքել այն մասին, թե ինչ է մանկական ՍՊԱ-ն, խորհրդակցել ենք այս ոլորտում մեծ փորձ ունեցող արտերկրի մասնագետների հետ՝ կենտրոնի ճիշտ կառուցման, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի, ինչպես նաև մասնագետների ընտրության հարցում, որից հետո նոր բացել ենք ՍՊԱ կենտրոնը: «Բեյբի ՍՊԱ»-ն մասնագիտացած է երկու հիմնական ուղղությամբ՝ հիդրոմերսում և ընդհանուր մերսում: Կենտրոնում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները հիդրոմերսման և ընդհանուր մերսման ճիշտ կազմակերպման համար: Հատուկ ընտրված լողավազանները, հիդրոմերսման սարքերը, ընդհանուր մերսման յուղերը ձեռք են բերված արտասահմանյան հայտնի մասնագիտացված բրենդներից: Լողավազաններն ընտրված են միջազգային չափանիշներին համապատասխան: Մեր կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել 0-6 տարեկան երեխաները: Մերսումներն անցկացվում են փորձառու բժիշկ-կինեզոլոգների կողմից: «Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնի փորձառու մասնագետներն ու բարձրակարգ մերսումները կօգնեն Ձեր երեխայի օրը լցնել ուրախությամբ, կպարգևեն նրան առողջություն և անուշ քուն:

«Բեյբի ՍՊԱ». առողջ ու դրական միջավայր

«Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնի ճիշտ ձևավորման հարցում մեզ օգնել են փորձառու դիզայներներ: Խորհրդակցել ենք նաև բժիշկների հետ՝ արդյունքում ստեղծելով երեխաների համար գրեթե իդեալական միջավայր: Առանձնասենյակները կահավորված են այնպես, որ երեխաներին հետաքրքիր լինի: Մեր մասնագիտացված կենտրոն Ձեր փոքրիկների հետ կարող եք այցելել ցանկացած եղանակի: Կենտրոնում ողջ տարին 27 աստիճան ջերմություն է: Ինչպես ընդհանուր սրահում, այնպես էլ առանձնասենյակներում օդափոխությունը բարձր մակարդակի վրա է: Հատուկ օդափոխիչ համակարգերը ֆիլտրում են օդը՝ մշտապես թարմ ու մաքուր պահելով այն: Հատուկ ընտրված դիզայնը, գույները, կահավորումը, երաժշտությունը «Բեյբի ՍՊԱ» կենտրոնում ստեղծում են հանգիստ ու դրական մթնոլորտ:

«Բեյբի ՍՊԱ». բարձրակարգ սպասարկում

Մեր կենտրոնի հենց ընդունարանից Դուք կտեսնեք եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում: Դուք ոչ մի դեպքում անհարմարություն չեք զգա: Մեր բարեհամբույր աշխատակիցները սիրով կդիմավորեն Ձեզ և Ձեր փոքրիկին՝ ուղղորդելով համապատասխան մասնագետների մոտ:

«Բեյբի ՍՊԱ». մանկական վարսավիրանոց

«Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները: Կենտրոնում գործում է մանկական վարսավիրանոց, որի մասնագետները երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեն, կարող են և՛ հետաքրքիր ձևով զբաղեցնել երեխաներին, և՛ ստանալ գեղեցիկ սանրվածք:

«Բեյբի ՍՊԱ». լողի դասընթացներ

«Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնը հնարավորություն է ընձեռում լող սովորել 0-6 տարեկան երեխաներին: Կենտրոնն ունի լողի փորձառու ուսուցիչ, ով ցանկության դեպքում երեխաներին լողալ կսովորեցնի:

«Բեյբի ՍՊԱ». բժշկի խորհրդատվություն

Լինի հիդրոմերսում, թե ընդհանուր մերսում, «Բեյբի ՍՊԱ» կենտրոնում նախևառաջ տրվում է անվճար խորհրդատվություն: Մեր փորձառու բժիշկը սրտացավ ու բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի: Նախևառաջ զննում է և, եթե չկա որևէ խնդիր, ասենք, ջերմություն կամ ցանավորում, երեխան հանգիստ կարող է անցնել ՍՊԱ պրոցեդուրաները: