Հիդրոմերսման սենյակի լողավազաններն ընտրված են հատուկ միջազգային ստանդարտներին
համապատասխան: Ձեր երեխայի մաշկն այստեղ լիովին պաշտպանված է:
Երեխաների ընդհանուր մերսման սենյակը հագեցած է մերսման համար անհրաժեշտ սարքերով,
մերսման սեղաններով, մերսման գնդակներով, խաղալիքներով:
«Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնն ունի երեխաների ընդհանուր մերսման համար նախատեսված առանձնասենյակներ՝ հագեցած մերսման համար անհրաժեշտ սարքերով, մերսման սեղաններով, մերսման գնդակներով և այլն: Առանձնասենյակները կահավորված են այնպես, որ երեխաներին հետաքրքիր լինի: Ընդհանուր մերսման համար նախատեսված բոլոր պարագաները, խաղալիքները ձեռք են բերված հայտնի բրենդներից, պատրաստված են բարձրորակ հումքից, սերտիֆիկացված են և, եթե անգամ երեխան դրանք բերանը տանի, ոչինչ չի լինի: «Բեյբի ՍՊԱ» կենտրոնում իրականացվող ընդհանուր մերսումները բարենպաստ ազդեցություն կունենան Ձեր երեխայի մաշկի վրա, կկարգավորեն աղեստամոքսային տրակտի գործունեությունը, մետեորիզմի դեպքում՝ կօգնեն ազատվել գազիկներից:
«Բեյբի ՍՊԱ» կենտրոնի հիդրոմերսման ծառայությունները նախատեսված են 0-4 տարեկան երեխաների համար: Հատուկ ընտրված լողավազանները, հիդրոմերսման սարքերը, մերսման յուղերը ձեռք են բերված արտասահմանյան հայտնի մասնագիտացված բրենդներից: Լողավազաններն ընտրված են միջազգային չափանիշներին համապատասխան: 0-1 տարեկան երեխաների ջրային մերսումները կատարվում են փոքր լողավազաններում: 0-6 տարեկան երեխաների ջրային մերսումները՝ ավելի մեծ լողավազաններում: Հիդրոմերսումից առաջ մեր ՍՊԱ կենտրոնի մասնագետները տաքացնում և թուլացնում են երեխայի մարմինը հատուկ վարժություններով, որից հետո նոր տանում հիդրոմերսման: Սա իդեալական վարժությունների կոմպլեքս է, որն օգնում է երեխայի արագ, ճիշտ և առողջ զարգացմանը: Մերսման յուղերը մասնագետը փոքրիկի մաշկին քսում է նախքան ջրային լոգանքը, որից հետո միայն տանում ջրային լոգանքի: Յուղերը պաշտպանում են երեխայի մաշկը չորացումից, քանի որ ջուրը մաշկը չորացնելու հատկություն ունի, իսկ փոքրիկի մաշկը շատ նուրբ է: ՍՊԱ պրոցեդուրան ընդհանուր առմամբ տևում է 45 րոպե: Նախքան ջրային պրոցեդուրան, 15 րոպե անցկացվում են մարմինը տաքացնող վարժություններ, որից հետո իրականացվող ջրային պրոցեդուրան տևում է 30 րոպե: Հիդրոմերսումը մեկ այցելությամբ չի սահմանափակվում: Պրոցեդուրան տևում է 10-15 օր, որից հետո 1 ամիս պետք է դադար տալ՝ արդյունքը տեսնելու համար, անհրաժեշտության դեպքում՝ շարունակել:
© All rights reserved | Template by Yweb